Globo պարբերականի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» և Լոնդոնի «Տոտենհեմը» համաձայնության են եկել եզրային հարձակվող Սավինյոյի տրանսֆերի շուրջ։ Գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 99 միլիոն եվրո, որից 93,3 միլիոնը կվճարվի որպես ֆիքսված գումար, իսկ ևս 5,7 միլիոնը՝ բոնուսների տեսքով։
Աղբյուրի տեղեկություններով՝ 22-ամյա վինգերը «քաղաքայինների» ղեկավարությանը հայտնել է հեռանալու ցանկության մասին՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու նպատակով։ Սպասվում է, որ առաջիկայում Սավինյոն Լոնդոն մեկնելու և բուժզննում անցնելու թույլտվություն կստանա։
Ընդգծվում է նաև, որ «Տոտենհեմ» կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթիի» մեկ այլ հարձակվող՝ Օմար Մարմուշը։ Այսպիսով, լոնդոնյան ակումբն այս երկու ֆուտբոլիստների համար ընդհանուր առմամբ կվճարի մոտ 151 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Սավինյոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Մարմուշը նույնպես անցկացրել է 36 հանդիպում, որոնցում աչքի է ընկել 8 խփված գնդակով և 3 գոլային փոխանցմամբ։



























































