Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2026/2027 մրցաշրջանի անդրանիկ տուրում «Ալ-Ահլին» արտագնա խաղում կարևոր հաղթանակ տոնեց՝ նվազագույն՝ 1:0 հաշվով առավելության հասնելով «Ալ Դիրիայի» նկատմամբ։ Էր Ռիյադի «Արքայազն Ֆեյսալ բին Ֆահդ» մարզադաշտում կայացած հանդիպման ելքը վճռեց մեկ դիպուկ հարված։
Խաղի գլխավոր հերոսը դարձավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Հանդիպման 25-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը գրավեց տանտերերի դարպասը՝ հեղինակելով իր նորամուտի և, ինչպես պարզվեց ավելի ուշ, հաղթական գոլը նոր թիմի կազմում անցկացրած առաջին իսկ պաշտոնական խաղում։
Այս հաջող մեկնարկից հետո «Ալ-Ահլին» կնախապատրաստվի առաջնության երկրորդ տուրին, որտեղ օգոստոսի 22-ին ուժերը կչափի «Աբհայի» հետ։ Ինչ վերաբերում է «Ալ Դիրիային», ապա թիմը օգոստոսի 21-ին կմրցի «Ալ-Հազմի» դեմ։
Հիշեցնենք նաև, որ Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի գործող չեմպիոնի տիտղոսը կրում է Կրիշտիանու Ռոնալդուի «Ալ-Նասրը»։
GOALLLLLLLLLLLLLLLLLLLLL
25′ 🇸🇦 Al Diriyah 0:1 Al Ahli SC
⚽ Spertsyan pic.twitter.com/26x2djJajG— Accurate Football (@Accurate_Foot23) August 13, 2026
Մրցաշարային աղյուսակն այս պահին
























































