Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Արգենտինայի ազգային հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին՝ վերհիշելով «Բարսելոնայում» նրա ելույթների ժամանակահատվածը։
«Նա իսկական մղձավանջ էր։ Ես գիշերներ էի լուսացնում՝ մտածելով, թե ինչպես կանգնեցնել նրան։ Ի՞նչ կարող էինք անել նրան կանգնեցնելու համար։ Առաջին իսկ խաղից ես հասկացա, որ մենք չենք կարող գերազանցել «Բարսելոնային»՝ անելով նույնը, ինչ նրանք։ Նրանց հաղթելու համար մենք պետք է այլ լինեինք և՛ խաղադաշտում, և՛ դրա սահմաններից դուրս։
Մենք ֆուտբոլային մրցակիցներ էինք այն իմաստով, որ պայքարում էինք նույն գավաթի, նույն առաջնության, նույն Չեմպիոնների լիգայի համար։ Կարծում եմ՝ դա լավ էր»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Ole պարբերականը։
Հիշեցնենք, որ Մեսսին «Բարսելոնայի» գույները պաշտպանել է 2003-ից 2021 թվականներին։ Կատալոնական ակումբի կազմում արգենտինացի ֆուտբոլիստն անցկացրել է 778 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է 672 գոլի և 305 գոլային փոխանցման հեղինակ
























































