Opta սուպերհամակարգիչը գնահատել է Իսպանիայի Լա լիգայի 2026/27 մրցաշրջանի մեկնարկից առաջ «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» չեմպիոնության հնարավորությունները։
Ստացված տվյալների համաձայն՝ կատալոնական ակումբի տիտղոսը նվաճելու շանսերը կազմում են 45,2 տոկոս, իսկ «սերուցքայիններինը»՝ 32,3 տոկոս։ Մրցաշարում Մադրիդի «Ատլետիկոյի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 8,4 տոկոս։
Հիշեցնենք, որ 2025/26 մրցաշրջանի արդյունքներով Իսպանիայի չեմպիոն էր դարձել «Բարսելոնան»։ Կատալոնական թիմը 38 հանդիպումներում վաստակել էր 94 միավոր։ Մադրիդի «Ռեալը» 86 միավորով զբաղեցրել էր մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։
Լա լիգայի նոր՝ 2026/27 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 15-ին։ Առաջին տուրի շրջանակում «Ռեալը» օգոստոսի 22-ին սեփական հարկի տակ կմրցի «Ռեալ Սոսիեդադի» հետ, իսկ մեկ օր անց՝ օգոստոսի 23-ին, «Բարսելոնան» տանը կընդունի Բիլբաոյի «Ատլետիկին»։
























































