Չեմպիոնների լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Սլովենիայի «Զդեժելե» մարզադաշտում հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտություն կրեց երկրի չեմպիոն «Ցելյեից»։
Հանդիպման հիմնական ժամանակի մեծ մասում գոլեր չգրանցվեցին, սակայն խաղի վերջնամասում տանտերերին հաջողվեց երկու անգամ գրավել հայկական թիմի դարպասը: 83-րդ րոպեին հաշիվը բացեց Յայա Դուկուլին, իսկ 85-րդ րոպեին Բենյամին Վերբիչը կրկնապատկեց «Ցելյեի» առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։
Քանի որ դիմակայության առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթել էր 2-1 հաշվով, երկու խաղերի ընդհանուր՝ 3-2 հաշվով որակավորման հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց սլովենական ակումբը։
Այս պարտությունից հետո «Արարատ-Արմենիան» լքեց Չեմպիոնների լիգան, սակայն եվրագավաթներում իր ելույթները չի ավարտում. թիմը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում: Հատկանշական է, որ «Արարատ-Արմենիան» իր պատմության մեջ երրորդ անգամ է հանդես գալու որակավորման փլեյ-օֆֆում:
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ



























































