«Բարսելոնայի» նախկին ավագ Սերժի Ռոբերտոն կարիերան կշարունակի MLS-ում։ Այս մասին հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ իսպանացին մոտ է «Լոս Անջելես Գելեքսի» տեղափոխվելուն։ Նշվում է, որ կողմերն արդեն հասել են բանավոր համաձայնության։ 34-ամյա ֆուտբոլիստն ընդունել է ամերիկյան ակումբի առաջարկը, և այժմ կողմերը պետք է հարթեն վերջին մանրամասները՝ գործարքը պաշտոնապես ավարտին հասցնելու համար։ Ընդ որում, պայմանագրի կետերն այս պահին չեն բարձրաձայնվում։
Հիշեցնենք, որ Ռոբերտոյի վերջին ակումբն իտալական «Կոմոն» էր, որի կազմից նա հեռացել է այս տարվա հունիսին։ Մինչ այդ իսպանացի ֆուտբոլիստը երկար տարիներ հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայի» կազմում։




























































