Հարավկորեական «Ջեջու Յունայթեդի» և Մյունխենի «Բավարիայի» միջև կայացած ընկերական հանդիպմանը ուշագրավ դրվագով է աչքի ընկել «Նոայի» նախկին հարձակվող Մաթեուս Այաշը:
Բրազիլացի ֆուտբոլիստը շքեղ անցումից հետո գոլային փոխանցում է կատարել, ինչի արդյունքում նրա թիմակիցը գրավել է գերմանական գրանդի դարպասը: Թեև դիմակայությունն ավարտվել է «Բավարիայի» հաղթանակով՝ 2-1 հաշվով, Այաշի անցումն ու փոխանցումը բավականին տպավորիչ են ստացվել։
Հիշեցնենք, որ 29-ամյա հարձակվողը «Նոայից» պաշտոնապես հեռացել է այս տարվա հունիսի 4-ին՝ պայմանագրի ժամկետն ավարտվելու պատճառով: Բրազիլացին երևանյան ակումբին էր միացել 2024 թվականի հունիսի 30-ին: Այս ընթացքում նա «Նոայի» մարզաշապիկով անցկացրել է 77 պաշտոնական հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Խփած գնդակների քանակով Այաշը հանդիսանում է ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն:
«Նոայում» անցկացրած տարիների ընթացքում Մաթեուս Այաշը դարձել է Հայաստանի չեմպիոն և կրկնակի գավաթակիր:
Le Brésilien Matheus Aias a réussi un dribble exceptionnel face au Bayern Munich avant de délivrer une passe décisive pic.twitter.com/g80VhIM4HB
— L’Équipe (@lequipe) August 4, 2026


























































