Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27թթ․ մրցաշրջանը մեկնարկել է դիտարժան և արտասովոր իրադարձություններով լի հանդիպումով։ Առաջին տուրի երրորդ խաղի շրջանակում «Գանձասարը» Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում հյուրընկալել էր երկրի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային»։
Գոլառատ և լարված պայքարում հաջողությունն ուղեկցեց չեմպիոններին. «Արարատ-Արմենիան» կարողացավ առավելության հասնել մրցակցի նկատմամբ՝ տոնելով հաղթանակ 4:3 հաշվով։
Հատկանշական է, որ հանդիպումն աչքի ընկավ ոչ միայն գրանցված 7 գնդակով, այլև անսպասելի միջադեպով. առաջին խաղակեսում՝ 38-րդ րոպեին, մարզադաշտի հոսանքազրկման պատճառով հանդիպումը որոշ ժամանակով դադարեցվել է։
Այս ծանր, բայց կարևոր հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» իր ակտիվում գրանցեց առաջին 3 միավորը և մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը ներկայումս կիսում է «Սարդարապատի» հետ։
Հանդիպման տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին
























































