Հուլիսի 30-ին ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» Ռումինիայում հյուրընկալվեց «Կլուժին»։
Թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով։
Պատասխան հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3-0 հաշվով․ աչքի ընկան Մուարը, Կորենիցան և Ֆիկան։ Երևանյան թիմը հանդիպման 12-րդ րոպեից հանդես էր գալիս 10 հոգով՝ Սեզարի հեռացումից հետո։
Այսպիսով, «Ալաշկերտը» երկու հանդիպումների արդյունքով դիմակայությունում զիջեց ռումինական թիմին ընդհանուր 1-4 հաշվով և ավարտեց եվրագավաթային մրցելույթներն այս մրցաշրջանում։
























































