Այսօր՝ հուլիսի 30-ին, ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող գավաթակիր և սուպերգավաթակիր «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ընդունել էր մոլդովական «Զիմբրուին»։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով։
Աբովյանում կայացած հանդիպումն ավարտվեց «Նոայի» հաղթանակով՝ 2-1 հաշվով․ առաջին խաղակեսում մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Մանվելյանը, երկրորդ խաղակեսում՝ Սանգարեն։ Մրցակցի կազմում գոլի հեղինակ է դարձել Ջոնաթասը։
Այսպիսով, «Նոան» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որալավորման երրորդ փուլ։ Այդ փուլում երևանայն թիմի մրցակիցը կլինի «Սիոն»-ԲԱՏԷ զույգի հաղթողը։
























































