Լոնդոնի «Արսենալը» հայտարարեց նոր ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին: Թիմին միացել է Խրիստոս Ցոլիսը «Բրյուգեից»։
Տրանսֆերի արժեքը կազմել է 40 մլն եվրո։
Ցոլիսի հիմնական դիրքը ձախ եզրային հարձակվողն է: Այնուամենայնիվ, 24-ամյա հույնը կարող է նաև հանդես գալ աջ գծում կամ հարձակման կենտրոնում: «Արսենալը» նշել է, որ պայմանագիրը երկարաժամկետ է։
Խրիստոս Ցոլիսը «Արսենալում» կկրի 17 համարի մարզաշապիկը:

























































