«Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ իր վերաբերմունքի մասին:
«Ռոնալդուի դեմքին գրված է.« Այսօր ես լավագույնը կլինեմ» և« Այսօր ես գոլեր եմ խփելու»: Այդպես էլ նա խաղում է: Ինձ ամենից շատ դուր է գալիս այն, թե որքան նվիրված է նա իր գործին: Ինձ զարմացնում է այն, թե որքան է նա ցանկանում լինել առաջատար:
Լավ մեկնարկեցի «Բորուսիայում»: Ինձ դա դուր է գալիս, հիմա շատ եմ ժպտում: Կյանքում ոչինչ ավելի կարևոր չէ, քան ժպտալը: Ես շարունակում եմ առաջընթաց ունենալ, և այժմ խաղում եմ ավելի հմուտ գործընկերների հետ, քան «Զալցբուրգում» էր: Նոր թիմում առաջին ամիսները լավ անցան», — Հոլանդի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Ավելի վաղ, ESPN-ի համաձայն, Հոլանդը զբաղեցրել էր 8-րդ տեղը աշխարհի մինչև 21 տարեկան լավագույն խաղացողների ցուցակում: