Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի ընթացքում և հետո ՊՍԺ-ի ֆուտբոլիստների պահվածքը:
Գոլի տոնակատարության ընթացքում փարիզեցիների հարձակվող Նեյմարը նստել էր մեդիտացիայի դիրքով ՝ դրանով իսկ ընդօրինակելով, թե ինչպես է Հոլանդը նշում իր գոլերը: Հանդիպումից հետո, երբ ՊՍԺ-ն դուրս եկավ քառորդ եզրափակիչ, ֆրանսիական ակումբի մյուս խաղացողները նույնպես նստեցին մեդիտացիայի դիրքով:
«Կարծում եմ, որ նրանք ինձ շատ օգնեցին ՝ ամբողջ աշխարհին մեդիտացիայի գաղափարը հասցնելու համար, ցույց տալ բոլորին, թե որքան կարևոր է մեդիտացիան: Ուստի ես երախտապարտ եմ նրանց, որ ինձ օգնեցին այս հարցում»,- մեջբերրում է Հոլանդին ESPN-ը: