Բելգիայի ազգային հավաքականում խիստ վրդովված էին ԱՄՆ-ի ընտրանու հարձակվող Ֆոլարին Բալոգունի որակազրկումը կասեցնելու և այն մեկ տարվա փորձաշրջանով պայմանական պատժի վերածելու՝ ՖԻՖԱ-ի կայացրած որոշումից։ Ինչպես հաղորդում է The Touchline պարբերականը, բելգիացիները բողոքարկել էին այդ որոշումը, սակայն ՖԻՖԱ-ն այն մերժել է։
Այսպիսով, չնայած նախորդ խաղում ստացած կարմիր քարտին՝ Բալոգունը կկարողանա խաղադաշտ դուրս գալ աշխարհի 2026 թվականի առաջնության 1/8 եզրափակիչի՝ Բելգիայի դեմ կայանալիք հանդիպմանը։
Ավելի վաղ ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն հավաստիացրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազանգը որևէ ազդեցություն չի ունեցել Բալոգունի հարցով կայացված որոշման վրա։ Կառույցի ղեկավարը պնդում է, որ Կարգապահական կոմիտեն բացարձակապես անկախ մարմին է։
Հիշեցնենք, որ ԱՄՆ – Բելգիա դիմակայությունը կկայանա հուլիսի 7-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 04:00-ին:
























































