Երևանի «Նոան» նոր համալրում ունի պաշտպանական գծում։
Ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Մարկ Ավետիսյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
21-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է ԲԿՄԱ-ն, որի մարզաշապիկով նա Հայաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է ընդհանուր առմամբ 42 հանդիպում։
«Բարի գալուստ և հաջող ելույթներ ենք մաղթում Մարկին մեր թիմի կազմում»,- ասված է երևանյան ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:




























































