Ռոնալդ Կումանը կհեռանա Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից պայմանագրի ժամկետի ավարտից հետո։
«Երեկ երեկոյան որոշեցի ավարտել իմ պաշտոնավարումը որպես Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ։ Մենք բոլորս երազում էինք Աշխարհի առաջնության մասին, որտեղ պատմություն կկերտեինք։ Դա տեղի չունեցավ։ Ոչ ոք ինձանից ավելի հիասթափված չէ։ Որպես գլխավոր մարզիչ՝ դուք կրում եք այդ պատասխանատվությունը», — գրել է Կումանը իր սոցցանցերի էջում։
«Ռոնալդ Կումանը տեղեկացրել է Նիդերլանդների ֆուտբոլի ասոցիացիային, որ չի երկարաձգի Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզչի իր պայմանագիրը դրա ժամկետի ավարտից հետո։ 63-ամյա մարզիչը հայտարարել է իր որոշման մասին 2026 թվականի Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց մեկ օր անց։ «Նարնջագույնները» դուրս մնացին 1/16 եզրափակիչից՝ պարտվելով Մարոկկոյին 11 մետրանոց հարվածաշարով։ Սա նշանավորում է Կումանի երկրորդ մարզչական աշխատանքի ավարտը», — ասվում է Նիդերլանդների ֆուտբոլի ասոցիացիայի մամուլի ծառայության սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։
Նիդերլանդները 1/16 եզրափակիչում պարտվեց Մարոկկոյին 11 մետրանոց հարվածաշարով (1-1, 2-3):
























































