Թուրքական «Կայսերի Մեյսուսպոր» ակումբի երիտասարդական թիմի մարզիչ Հալիթ Կուրտը հանդերձարանում հարվածել է իր խաղացողներին: Համացանցում տարածված հոլովակի պատճառով մասնագետը բացատրել է, թե ինչու է հարվածել խաղացողներին:
«Այս մեթոդը միայն ես չեմ օգտագործում: Բոլորս գիտենք Ալեքս Ֆերգյուսոնի և Դևիդ Բեքհեմի օրինակը: Ասում են, որ Ֆաթիհ Թերիմն էլ է այդպես վարվում: Ես սիրում եմ իմ խաղացողներին և նրանց վերաբերվում եմ սեփական զավակներիս պես: Այսպիսի վերաբերմունքը երբեմն անհրաժեշտ է, երբ թիմի առջև կա նպատակ՝ հաղթելու կամ տիտղոս նվաճելու: Չգիտես ինչու, համացանցում տարածված վիդեոհոլովակի պատճառով ես դարձա քավության նոխազ»,-հայտարարել է թուրք մասնագետը: