Մադրիդի «Ռեալը» դիտարկում է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկո Շլոտերբեկին ձեռք բերելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրով նախատեսված հրաժարագինը կազմում է 50-60 միլիոն եվրո:
Նշվում է, որ գերմանացի պաշտպանի խաղը համակրում է Ժոզե Մոուրինյուն, ով, ըստ շրջանառվող լուրերի, դառնալու է մադրիդյան ակումբի նոր գլխավոր մարզիչը: Շլոտերբեկն ինքը նույնպես դեմ չէ կարիերան Իսպանիայում շարունակելուն:
Հիշեցնենք, որ Շլոտերբեկը «Բորուսիայի» գույները պաշտպանում է 2022 թվականից:
Նախորդ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
























































