ՊՍԺ-ի ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը մոտ 1 միլիոն եվրո պարգևավճար կստանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Լոնդոնի «Արսենալին» հաղթելու դեպքում: Այս մասին հայտնում է ֆրանսիական հեղինակավոր L’Équipe պարբերականը:
Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբի ֆուտբոլիստները նույնքան գումար են վաստակել նաև մրցաշարի նախորդ խաղարկության եզրափակչում տարած հաղթանակի համար, որտեղ 5-0 հաշվով ջախջախել էին Միլանի «Ինտերին»։
Ընդգծվում է, որ բոնուսների չափը քննարկվել է դեռևս մրցաշրջանի մեկնարկին։ Ֆրանսիական գրանդի ղեկավարության հետ բանակցություններին մասնակցել են թիմի չորս ավագները՝ Մարկինյոսը, Ուսման Դեմբելեն, Աշրաֆ Հակիմին և Վիտինյան։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի վճռորոշ հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 30-ին, Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։ Հանդիպման գլխավոր մրցավարն է լինելու Դանիել Զիբերտը։ Խաղի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 20:00-ին:



























































