Ֆրանսիական ՊՍԺ-ի մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչը։ Այս մասին հայտնում է ֆրանսիական L’Equipe պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա ֆուտբոլիստը չի հասցրել լիովին ապաքինվել ստացած վնասվածքից, ինչի պատճառով ստիպված կլինի բաց թողնել Լոնդոնի «Արսենալի» դեմ վճռորոշ հանդիպումը։ Եզրափակիչը կկայանա մայիսի 30-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Աշրաֆ Հակիմին ակումբային մակարդակում անցկացրած բոլոր մրցաշարերում ընդհանուր առմամբ մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 9 գոլայիմ փոխանցման հեղինակ։

























































