Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան լիովին վստահ է իր թիմի ուժերին։ Իսպանացի մասնագետի համոզմամբ՝ «զինագործները» կկարողանան հաղթել գործող գավաթակիր ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայի առաջիկա եզրափակիչում։
«Շաբաթ օրը մենք կհռչակվենք Եվրոպայի չեմպիոն»,- Արտետայի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ «Արսենալը» հռչակվել էր Անգլիայի չեմպիոն՝ 2004 թվականից ի վեր առաջին անգամ նվաճելով Պրեմիեր լիգայի տիտղոսը։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 30-ին՝ շաբաթ օրը, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ Բաղձալի գավաթի համար վճռորոշ պայքարը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։
Հիշեցնենք, որ փարիզյան գրանդը Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրն է։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը նախորդ մրցաշրջանի եզրափակիչում առաջին անգամ նվաճեց «ականջավոր» գավաթը՝ եզրափակիչում 5-0 հաշվով հաղթելով Միլանի «Ինտերին»։


























































