«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն La Gazzetta dello Sport պարբերականի հետ զրույցում խոստովանել է, որ իր մարզչական կարիերայի ընթացքում կայացրած ամենաբարդ որոշումը եղել է Միլանի «Ինտերից» հեռանալը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այսօր կրկին կկայացներ նույն որոշումը, մասնագետը դրական պատասխան է տվել։ Նա պարզաբանել է, որ այդ ժամանակ «Ինտերի» հետ նոր էր հաղթել Չեմպիոնների լիգայում՝ նույն մրցաշրջանում արդեն նվաճելով նաև Սկուդետոն և Իտալիայի գավաթը։ Մոուրինյուի խոսքով՝ այդ քայլն իսկապես շատ ծանր էր իր համար, սակայն դրանից հետո նա տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ միլանյան ակումբը երկու անգամ դարձել է Իտալիայի Ա Սերիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, Իտալիայի գավաթն ու Սուպերգավաթը։



























































