Գերմանական Բունդեսլիգայի 32-րդ տուրի շրջանակում կայացավ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը. Լևերկուզենի «ԲայԱրենա» մարզադաշտում «Բայերն» ընդունել էր «Լայպցիգին»։
Լևերկուզենցիները փայլուն հանդիպում անցկացրին և խոշոր՝ 4:1 հաշվով հաղթանակ կորզեցին սկզբունքային մրցակցից:
Հանդիպման գլխավոր հերոսը դարձավ դաշտի տերերի հարձակվող Պատրիկ Շիկը, ով իր ակտիվում հեթ-տրիկ գրանցեց։ 25-րդ րոպեին Շիկն առաջ մղեց «դեղագործներին», իսկ առաջին խաղակեսի վերջնամասում՝ 45-րդ րոպեին, Նեյթան Տելան կրկնապատկեց թիմի առավելությունը։
Երկրորդ խաղակեսում գոլառատ ֆուտբոլը շարունակվեց։ 76-րդ րոպեին Շիկը խփեց իր երկրորդ գնդակը։ Թեև 80-րդ րոպեին Քրիստոֆ Բաումգարտներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն հանդիպման հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ՝ 89-րդ րոպեին, Պատրիկ Շիկը ձևակերպեց իր հեթ-տրիկը՝ դնելով այս դիմակայության վերջակետը։
Այս տպավորիչ հաղթանակից հետո «Բայերը» վաստակեց 58 միավոր և ամրապնդվեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում՝ ընդհուպ մոտենալով հենց 3-րդ տեղում գտնվող «Լայպցիգին», որի ակտիվում կա 62 միավոր:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































