«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Չինաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին։
«Նրանք շատ տանջվեցին, բայց հիմա առաջ են գալիս։ Չինաստանից սովորելու բան ունենք։
Պետք է օգնենք մեր հերոսներին՝ առողջապահության ոլորտի աշխատակիցներին։ Մենք արտոնյալ վիճակում ենք ու պիտի մեզ դնենք նրանց տեղը, ովքեր շարունակում են աշխատել։
Պետք է հետևենք կանոններին, որպեսզի վերջ տանք այս վիրուսին ու գիտնականներին ժամանակ տանք պատվաստանյութ գտնելու համար»,-Ռամոսի խոսքերն է փոխանցում Marca-ն։