ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում յոթ ակումբներ արդեն իսկ գերազանցել են 100 միլիոն եվրո պարգևավճարի շեմը:
Ինչպես հաղորդում է Football Meets Data վերլուծական հարթակը, մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի արդյունքներով եկամուտների ցուցանիշով առաջատարի դիրքերը ստանձնել է Մյունխենի «Բավարիան»։
Ամենաշատ պարգևավճար վաստակած ակումբների յոթնյակն ունի հետևյալ տեսքը․
- «Բավարիա» – 127,3 միլիոն եվրո
- «Արսենալ» – 124,7 միլիոն եվրո
- ՊՍԺ – 120,9 միլիոն եվրո
- «Լիվերպուլ» – 109,5 միլիոն եվրո
- «Ատլետիկո Մադրիդ» – 104,2 միլիոն եվրո
- «Ռեալ Մադրիդ» – 102,6 միլիոն եվրո
- «Բարսելոնա» – 100,3 միլիոն եվրո
Նշվում է, որ Չեմպիոնների լիգայի յուրաքանչյուր մասնակից ՈւԵՖԱ-ից որպես երաշխավորված բազային վճար ստանում է 18,6 միլիոն եվրո։ Պարգևավճարների մնացած մասը հաշվարկվում է՝ հիմնվելով մրցաշարում թիմերի գրանցած արդյունքների և լրացուցիչ ցուցանիշների վրա։ Այդ ցուցանիշների թվում են հեռուստատեսային շուկայի (TV-market) չափորոշիչները, ինչպես նաև եվրագավաթներում ակումբների գրանցած արդյունքները՝ վերջին 5 և 10 տարիների կտրվածքով։
























































