Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արման Հարությունյանը և մարզիչ Ռոբերտ Պետրոսյանն այսօր մասնակցել են Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից կազմակերպված «Մարզիկների իրավունքները» թեմայով հեռավար սեմինար-քննարկմանը, որին մասնակցել են նաև Մոլդովայի, Բելառուսի, Վրաստանի, Էստոնիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները:
Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Սեմինար-քննարկմանը մասնակցել է նաև Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սերգեյ Բուբկան: Հեռավար սեմինար-քննարկման ընթացքում խոսվել է մարզիկների իրավունքներին վերաբերող բազմաթիվ առանձնահատկությունների մասին, որոնց չկիրառելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:
Քննարկվել են նաև Տոկիոյի օլիմպիական խաղերին և մանկապատանեկան սպորտին վերաբերող բազմաթիվ հարցեր: