Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի քառորդ եզրափակչի առաջին խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ անգլիական «Լիվերպուլի» նկատմամբ։
Հանդիպումը կայացավ Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում, իսկ գլխավոր մրցավարն էր իսպանացի Խոսե Սանչես Մարտինեսը:
Փարիզեցիների կազմում արդեն 11-րդ րոպեին հաշիվը բացեց կիսապաշտպան Դեզիրե Դուեն: Երկրորդ խաղակեսում՝ 65-րդ րոպեին, վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին՝ Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում:
Հիշեցնենք, որ մրցաշարի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ն երկու խաղերի հանրագումարով ջախջախել էր Լոնդոնի «Չելսիին» (8:2), իսկ «Լիվերպուլը» պայքարից դուրս էր թողել թուրքական «Գալաթասարային» (4:1):
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ



























































