Վերջին մեկ տարին Դուգլաս Լուիսի համար բավականին խառն էր: «Յուվենտուսում» հարմարվել չկարողանալուց հետո նա 2025-ի ամռանը վարձավճարով տեղափոխվեց «Նոթինգհեմ Ֆորեստ», իսկ ձմռանն արդեն վարձավճարով վերադարձավ իր նախկին ակումբ՝ «Ասթոն Վիլա»:
Կտրուկ փոփոխություններ կան նաև բրազիլացի կիսապաշտպանի անձնական կյանքում: 2025 թվականի մայիսին Լուիսը բաժանվեց աշխարհի ամենագեղեցիկ ֆուտբոլիստներից մեկից՝ Ալիշա Լեմանից, որի հետ 2024-ին միասին էին տեղափոխվել Թուրին:
Այժմ Լուիսը նոր սեր է գտել Անգլիայում. նա հանդիպում է Բրազիլիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Էդու Գասպարի դստեր՝ 19-ամյա Մարիա Գասպարի հետ:
Էդու Գասպարը, ով ժամանակին նվաճել է Անգլիայի չեմպիոնի և Ամերիկայի գավաթակրի տիտղոսները, 2025 թվականին նշանակվել էր «Նոթինգհեմի» գլոբալ մարզական տնօրեն: Նրա դուստրը պարբերաբար ներկա էր լինում թիմի տնային խաղերին և ակումբային միջոցառումներին, որտեղ էլ կայացել է զույգի ծանոթությունը:
Մարիան 8 տարով փոքր է Դուգլասից: Թեև բրազիլացին այլևս չի խաղում «Նոթինգհեմում», նրանք շարունակում են շատ ժամանակ անցկացնել միասին, ինչն ակնհայտ է դառնում աղջկա ինստագրամյան հրապարակումներից:
































































