Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց «Չելսիին» և առավելության հասավ 2։1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեց դաշտի տերերի պաշտպան Վիլյամ Սալիբան։ Առաջին խաղակեսին ավելացված ժամանակում նրա թիմակից Պիերո Ինկապիեն դարձավ ինքնագոլի հեղինակ՝ վերականգնելով հաշվի հավասարությունը, սակայն 66-րդ րոպեին Յուրիեն Թիմբերը խփեց «զինագործների» հաղթական գնդակը։
Նշենք, որ 70-րդ րոպեից հյուրերը խաղում էին թվային փոքրամասնությամբ. երկրորդ դեղին քարտի պատճառով դաշտից հեռացվեց «Չելսիի» կիսապաշտպան Պեդրու Նետուն։
Այս խաղից հետո «Արսենալը» վաստակեց 64 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ «Չելսին» 45 միավորով պահպանում է 6-րդ հորիզոնականը։
Հաջորդ տուրում՝ մարտի 4-ին, «Արսենալը» կհյուրընկալվի «Բրայթոնին», իսկ «Չելսին» արտագնա խաղում ուժերը կչափի «Աստոն Վիլայի» հետ։
Տեսանյութը` ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































