Opta սուպերհամակարգիչը կանխատեսել է, թե որ թիմերը դուրս կգան 2025/2026 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Opta Analyst-ը։
Վերլուծական մոդելը եվրոպական գլխավոր մրցաշարի հաջորդ փուլ դուրս գալու ֆավորիտներ է համարում «Չելսիին,» «Լիվերպուլին», «Մանչեսթեր Սիթիին», «Բավարիային», «Բարսելոնային», Մադրիդի «Ատլետիկոյին», «Սպորտինգին» և «Արսենալին»։ Հատկանշական է, որ սուպերհամակարգիչը կանխատեսում է մրցաշարի գործող չեմպիոն ՊՍԺ-ի դուրս մնալը պայքարից։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպումները կկայանան մարտի 10-11-ին (առաջին խաղեր) և մարտի 17-18-ին (պատասխան խաղեր)։ Մրցաշարի եզրափակիչը կանցկացվի Բուդապեշտի Պուշկաշ Արենա մարզադաշտում։ Վճռորոշ հանդիպումը նախատեսված է 2026 թվականի մայիսի 30-ին։




























































