Երեքշաբթի և չորեքշաբթի՝ փետրվարի 24-ին և 25-ին, կայացան Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումները։
Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել Մադրիդի «Ատլետիկոյի» նորվեգացի հարձակվող Ալքսանդր Սյորլոը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Երեքշաբթի՝ փետրվարի 24-ին մադրիդցիները տանը 4-1 հաշվով հաղթեցին բելգիական «Բրյուգեին» նորվոգացի հարձակվողը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
Մրցանակի համար պայքարում Սյորլոթը հաղթել է «Ռեալ Մադրիդի» ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյեն Չուամենին, «Բուդյո-Գլիմտի» հարձակվող Իենս Պետեր Հոյգեին և «Գալաթասարայի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենին:




























































