ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի «Նոա» — «ԱԶ Ալկմար» առաջին հանդիպումը կսպասարկի Իսրայել ներկայացնող մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Օրել Գրինֆելդը։ Նրա օգնականներ կլինեն Ռոյ Հասանը և Իդան Յարկոնին, իսկ չորրորդ պաշտոնյան կլինի Գայ Լեյբովիցը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն Դանիելե Բար Նատանը և Էյթան Շմուելևիցը։
«Նոա» – «ԱԶ Ալկմար» հանդիպումը կկայանա վաղը՝ փետրվարի 19-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ-ում։ Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:45։



























































