Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի օր է բոյկոտ է հայտարարել՝ հրաժարվելով մասնակցել թիմի հանդիպումներին։ Ստեղծված լարված իրավիճակի ֆոնին մամուլում տեղեկություններ են շրջանառվում 41-ամյա կենտրոնական հարձակվողի՝ այլ ակումբ հնարավոր տեղափոխության մասին։
ESPN-ի փոխանցմամբ՝ պորտուգալացի ռմբարկուն, ամենայն հավանականությամբ, կվերադառնա հայրենիք և պայմանագիր կկնքի Լիսաբոնի «Սպորտինգի» հետ։ Հատկանշական է, որ Ռոնալդուի փառահեղ կարիերան մեկնարկել է հենց այս ակումբում։
Հիշեցնենք, որ Ռոնալդուի գործող պայմանագրի ժամկետը «Ալ-Նասրի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսը։ Ներկայումս պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո։




























































