Ռուսաստանի Պրեմիեր լիգայի Winline Ձմեռային գավաթի խաղարկության շրջանակում կայացել է «Կրասնոդար» — «Զենիթ» հանդիպումը։ «Ցլերը» երեք անպատասխան գնդակ են ուղարկել պետերբուրգյան թիմի դարպասը։
Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացել է Մոզես Կոբնան Դևիդը։ Երկրորդ խաղակեսում կրասնոդարցիներն ամրապնդել են առավելությունը․ 54-րդ րոպեին աչքի է ընկել 18-ամյա Արտյոմ Խմարինը, իսկ ընդամենը երեք րոպե անց 17-ամյա Էլդար Հուսեյնովը ձևակերպել է հանդիպման վերջնական հաշիվը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից և փոխարինվել է 63-րդ րոպեին։
Ձմեռային մրցաշարի եզրափակիչ տուրում «Զենիթը» կմրցի ԲԿՄԱ-ի, իսկ «Կրասնոդարը» կհանդիպի մոսկովյան «Դինամոյին»: Երկու հանդիպումներն էլ կկայանան փետրվարի 10-ին:



























































