Լոնդոնի «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Նոթինգեմ Ֆորեստի» հետ։ Հանդիպումն ավարտվեց 0։0 հաշվով։
Խաղի ընթացքում լոնդոնցիները մրցակցի դարպասին կատարել են 3 դիպուկ հարված (ընդհանուր՝ 15), մինչդեռ դաշտի տերերը՝ ոչ մի (ընդհանուր՝ 6)։
Մրցաշարային դրությունը.
«Արսենալ» (50 միավոր). Գրանցելով երկրորդ անընդմեջ ոչ-ոքին՝ «զինագործները» շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Միկել Արտետայի թիմը 7 միավորով է գերազանցում «Մանչեսթեր Սիթիին» և «Աստոն Վիլային», սակայն հարկ է նշել, որ բիրմինգեմյան ակումբը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։
«Նոթինգեմ Ֆորեստ» (22 միավոր). Այս ոչ-ոքիից հետո թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին




























































