Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Քրիստիան Վիերին Դորտմունդի «Բորուսիայի» 19-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդին համարում է աշխարհում իր դիրքում ուժեղագույն խաղացողը և կանխատեսում է, որ նորվեգացին մեծ գումարի դիմաց կտեղափոխվի գրանդ ակումբ:
«Հոլանդը ներկայումս ամենաուժեղ հարձակվողն է, և նա ճիշտ ընտրություն է կատարել՝ տեղափոխվելով Դորտմունդի «Բորուսիա»՝ իր տաղանդների զարգացման համար լավագույն ակումբը:
Մի քանի տարի հետո նա թոփ թիմ կտեղափոխվի 200 կամ նույնիսկ 300 միլիոն եվրոյի դիմաց», — ասել է Վիերին Corriere della Sera-ին տված հարցազրույցում Instagram-ի ուղիղ եթերով:
Հոլանդը մրցաշրջանը սկսել է Զալցբուրգում, իսկ հունվարին «Բորուսիան» գնեց նրան 20 միլիոն եվրոյի դիմաց: 2019/20 մրցաշրջանում երկու ակումբների կազմում անցկացրած 33 հանդիպումներում խոստումնալից ֆուտբոլիստը խփել է 40 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում: