ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» «Պարկ դե Պրենս» մարզադաշտում հաղթեց ՊՍԺ-ին 2։1 հաշվով։
Մյունխենցիների կազմում դուբլ ձևակերպեց Լուիս Դիասը։ Փարիզյան ակումբի կազմում աչքի ընկավ Ժոաու Նևեշը։
Նշենք, որ հյուրերի կազմում աչքի ընկած Լուիս Դիասը հեռացվեց խաղադաշտից առաջին խաղակեսի վերջնամասում։
Այս հաղթանակից հետո «Բավարիան» և «Արսենալը» 12-ական միավորով կիսում են առաջին հորիզոնականը։ ՊՍԺ-ն 9 միավորով 3-րդն է։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Յուվենտուս» — «Սպորտինգ»՝ 1:1 [Տեսանյութ]
«Ատլետիկո» Մ․ — «Յունիոն»՝ 3:1 [Տեսանյութ]
«Օլիմպիակոս» — ՊՍՎ՝ 1:1 [Տեսանյութ]
«Բուդյո-Գլիմտ» — «Մոնակո»՝ 0:1 [Տեսանյութ]
«Տոտենհեմ» — «Կոպենհագեն»՝ 4:0 [Տեսանյութ]
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































