Կրիշտիանու Ռոնալդուն ակտիվորեն ներգրավված է «Ալ-Նասրի» տրանսֆերային քաղաքականության մեջ։ Սաուդյան ակումբը վճռական է շարունակել ուժեղացնել կազմը՝ իր ֆինանսական հնարավորությունները օգտագործելով բարձրակարգ ֆուտբոլիստների հրավիրման համար։
Fichajes պորտալի տեղեկություններով՝ Ռոնալդուն ցանկանում է, որ «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին միանա «Ալ-Նասրին»։ Աղբյուրի պնդմամբ՝ 40-ամյա պորտուգալացին արդեն իր կարծիքը հայտնել է ակումբի ղեկավարությանը։
37-ամյա Լևանդովսկին պայմանագիր ունի «Բարսելոնայի» հետ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, ինչը նշանակում է, որ այս ամռանը նա կարող է ազատ գործակալի կարգավիճակով միանալ ցանկացած ակումբի։
Հիշեցնենք, որ այս ամառ «Բարսելոնայից» «Ալ-Նասր» անվճար տեղափոխվել էր Ինիգո Մարտինեսը։
























































