Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռոյստոն Դրենտեն կաթված է ստացել, հայտնում է հոլանդական «Դե Ռեբելեն» ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբի հայտարարության մեջ նշվում է, որ 38-ամյա Դրենտեի մոտ հիվանդության առաջին նշանները նկատվել են ուրբաթ օրը, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները նրան արագորեն ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն, և նա այժմ գտնվում է մասնագետների հսկողության տակ։
Նշենք, որ Դրենտեն ներկայում հանդես է գալիս հոլանդական «Դե Ռեբելեն» ակումբում, որտեղ խաղում են նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ։
























































