«Պարի Սեն-Ժերմենը» հարձակվող Կիլիան Մբապեին պատրաստ է անվճար բաց թողնել 2022 թվականին, հայտնում է AS-ը:
Նրա ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: Աղբյուրի փոխացմամբ, ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հույս ունի հարձակվողի հետ պայմանագիրը գոնե 1 տարով երկարաձգել: Սակայն, եթե դա տեղի չունենա, ակումբը ֆուտբոլիստին չի վաճառի ոչ այս, ոչ էլ հաջորդ տարին, ինչը Մբապեին թույլ կտա պայմանագրի ավարտից հետո հեռանալ ՊՍԺ-ից՝ ազատ խաղացողի կարգավիճակով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», ինչպես նաև «Լիվերպուլը»:
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մբապեն 20 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 18 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Նրա ակտիվում նաև 5 գոլ կա Չեմպիոնների լիգայում անցկացրած 7 խաղում: