«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը, որն այս տարվա սեպտեմբերին հեռացվել էր նաև լոնդոնյան մեկ այլ ակումբից՝ «Վեստ Հեմից», մոտ է Շվեդիայի հավաքականը գլխավորելուն։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Շվեդիայի ֆուտբոլի ասոցիացիան ավարտում է բանակցությունները մասնագետի հետ։ Փոթերի պայմանագիրը, ենթադրաբար, կարճաժամկետ կլինի՝ ընդգրկելով 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի վերջին երկու խաղերը, ինչպես նաև հնարավոր փլեյ-օֆֆ փուլը, եթե թիմը կարողանա որակավորվել։
Չորս խաղերից հետո Շվեդիան ընդամենը մեկ միավորով զբաղեցնում է B խմբի վերջին հորիզոնականը։ Նոր մարզչի գլխավորությամբ շվեդները մնացած խաղերում կմրցեն Շվեյցարիայի և Սլովենիայի հավաքականների հետ։



























































