Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության շրջանակում այսօր՝ հոկտեմբերի 8-ին Հայաստանն ունի մեկ մասնակից։
Ելույթ կունենա կանանց 77 կգ քաշային կարգի ծանրորդ Աննա Ամրոյանը։ Նշենք, որ նա մեր կանանց հավաքականի միակ ներկայացուցիչն է։
Մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով 19:00-ին:




























































