Ռուսաստան առաջնության 13-րդ տուրում «Ուրալը» Վարազդատ Հարոյանի գոլի շնորհիվ «Տամբովին» հաղթել է 2:1 հաշվով:
Հայաստանի հավաքականի պաշտպանն իր գոլը նվիրել է Երևանի 2801 ամյակին, որը նշվում է այսօր՝ հոկտեմբերի 19-ին.
«Շատ ուրախ եմ, որ այսօր դարձա գոլի հեղինակ: Գոլս նվիրում եմ Երևանին, որն այսօր դառնում է 2801 տարեկան:
Երջանիկ եմ, որ օգնեցի իմ թիմին հաղթանակի հասնել և բարձրանալ մրցաշարային աղյուսակում: Մենք պայքարելու ենք ավելի բարձր տեղերի համար:
Դժվար հանդիպում էր: «Տամբովը» մրցաշարային աղյուսակի ներքևում է, բայց լավ ֆուտբոլ է խաղում: «Տամբովի» հետ խաղալը բարդ է»,- Հարոյանի խոսքն է մեջբերել Sport24.ru-ն: