Հայաստանի առաջնության գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Կիպրոսում ընկերական հանդիպում անցկացրեց Եկատերինբուրգի «Ուրալի» հետ (1:1):
«Արարատ-Արմենիայի» կազմում գոլի հեղինակ է դարձել թիմի նորեկ Օտուբանյոն: «Ուրալի» գոլն էլ հեղինակել է Էրիկ Բիկֆալվին:
Նշենք, որ այդ հանդիպման ընթացքում վնասվածք է ստացել Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը: Նա փոխարինվել է 52-րդ րոպեին:
52 — У нас вынужденная замена 😔. На поле вышел Голубцов. #УралАрарат pic.twitter.com/vMswtRE5kT
— ФК Урал (@FCURAL) February 2, 2020