«Կրասնոդարի» կիսապաշտպան Ժոաու Բատչին բարձր կարծիք է հայտնել իր թիմակից Էդուարդ Սպերցյանի մասին՝ նշելով, որ նա կարող է հանդես գալ Եվրոպայի թոփ-5 լիգաների ցանկացած թիմում։
25-ամյա Սպերցյանը ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 խաղ, խփել 5 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հայտնել էր, որ իր նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել Անգլիայի Չեմպիոնշիփում հանդես եկող «Սաութհեմփթոնը»։ «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը, սակայն, խոստովանել է, որ չի ցանկանում բաժանվել Սպերցյանից։
— Ո՞ր թոփ-5 առաջնությունն է լավագույնս համապատասխանում Սպերցյանին։
— Էդուարդը կարող է խաղալ ցանկացած թիմում և ցանկացած առաջնությունում՝ Եվրոպայի թոփ-5 լիգաներից։ Նա արդեն ապացուցել է, որ բացառիկ ֆուտբոլիստ է։ Էդուարդի նման մակարդակով խաղացողը կհարմարվի ցանկացած թիմի, — Sport24-ի փոխանցմամբ՝ ասել է Բատչին։




























































