«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Матч ТВ»-ի եթերում նշել է, որ թիմը չի թույլատրել իրեն թուլանալ ՌՊԼ-ի վեցերորդ տուրի՝ Սամարայի «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում հաղթական առաջին խաղակեսից հետո։
Կիրակի օրը «Կրասնոդարը» արտագնա խաղում 6:0 հաշվով ջախջախել է «Կռիլյա Սովետովին»։ Առաջին խաղակեսից հետո «ցուլերը» հաղթում էին երեք գնդակի առավելությամբ։
— Մենք կուրախանանք հաղթանակով, կվերլուծենք խաղը և առաջ կշարժվենք։
— 6:0 հաշիվը արդարացվա՞ծ արդյունք էր։ Թե՞ խաղն ավելի դժվար էր, քան կարող է թվալ՝ նայելով ցուցանակին։
— Խաղն ավելի դժվար էր։ Ընդմիջման ժամանակ մարզիչը մեզ ասաց, որ 25–35-րդ րոպեներին մի փոքր կորցրել էինք նախաձեռնությունը, և մրցակիցը մեր դարպասի մոտ ստանդարտ դիրքերից վտանգավոր պահեր էր ստեղծել։ «Կռիլյա Սովետովը» շատ լավ թիմ ունի։ Բայց այդպես էլ է լինում։ Երբ դուրս էինք գալիս երկրորդ խաղակեսն անցկացնելու, մեր մտքում հաշիվը 0:0 էր։ Չէինք մտածում, որ խաղն արդեն ավարտված է, — ասել է Սպերցյանը «Матч ТВ»-ին։
«Կրասնոդարը» 15 միավորով գլխավորում է Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Մուրադ Մուսաևի թիմը հաջորդ տուրում՝ օգոստոսի 31-ին, արտագնա խաղում կհանդիպի Մոսկվայի ԲԿՄԱ-ին։




























































