«Օլիմպիան» իր պատմության ամենավատ եվրոպական խաղերից մեկն անցկացրեց։ Լյուբլյանայի անզոր թիմը, որը նախորդ փուլում դուրս էր մնացել Ջիբրալթարի թիմից, «Ստոժիցեում» հայերի կողմից պատժվեց չորս գոլով։
«Ստոժիցեում» դժվար էր դիտել «Օլիմպիայի» խաղը, որին Հայաստանի «Նոան» լիովին գերազանցեց՝ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում հաղթելով 4:1 հաշվով։ Աբովյանում կայանալիք պատասխան խաղը, ամենայն հավանականությամբ, ձևական բնույթ կկրի։ Այս մասին գրում է Սլովենիայի ռադիոհեռուստատեսության պաշտոնական կայքը։
«Նոան» երբեմն կարծես խաղում էր հաճույքի համար։ Հայերի հաղթանակը կարող էր ավելի խոշոր լինել։
«Շնորհավորում եմ իմ թիմին այս արդյունքի համար՝ առաջինից մինչև վերջին խաղացողը, ներառյալ նրանց, ովքեր այսօր չխաղացին։ Շնորհավորում եմ նաև «Օլիմպիային» ազնիվ խաղի համար, ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրանց, և պատասխան խաղը դեռ դժվար կլինի։ Այսօր որոշիչ էին մեր թիմային խաղը, ինքնամոռաց պաշտպանությունն ու արդյունավետությունը։ Այս հաղթանակը շատ կարևոր է մեզ համար, հատկապես Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմփսից» դուրս մնալուց հետո։ Բայց այս դիմակայությունը կորոշվի Հայաստանում, ուստի մեր մոտեցումը նույնը կլինի։ Ֆուտբոլում այդպես է՝ պարտվելիս ասում են՝ թույլ ես, հաղթելիս՝ ուժեղ։ Սակայն սա ընդամենը առաջին խաղն էր։ Հուսով եմ, որ պատասխան խաղին մի քանի մարզումներից հետո ավելի բարձր մակարդակի վրա կլինենք», — ասաց «Նոայի» մարզիչ Սանդրո Պերկովիչը։




























































