Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» Սլովենիայի «Ստոժիցե» մարզադաշտում հյուրընկալվել է երկրի գործող չեմպիոն Լյուբլյանայի «Օլիմպիային»:
Առաջին խաղակեսում «Նոայի» ֆուտբոլիստները խփեցին երկու գոլ։ Երկրորդ խաղակեսի սկզբում նշանակվեց 11-մետրանոց հարված, սակայն Մաթեուս Այասը վրիպեց։ Մրցավարը հաշվի առավ, որ մրցակցի ֆուտբոլիստները ժամանակից շուտ էին մտել տուգանային հրապարակ և կրկնել տվեց հարվածը։
Երկրորդ փորձից Իմրան Ուլադ Օմարը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը՝ ձևակերպելով դուբլ։ Րոպեներ անց «Օլիմպիան» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը՝ գոլի հեղինակ դարձավ Իվան Դուրդովը։

























































