«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում (ՌՊԼ) տուգանային հարվածներից խփած գոլերի քանակով հավասարվեց «Զենիթի» նախկին հարձակվող Հալկին և «Լոկոմոտիվի» նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Ալիևին:
ՌՊԼ-ի 5-րդ տուրի «Սոչիի» դեմ խաղում «Կրասնոդարի» ֆուտբոլիստը աչքի ընկավ տուգանային հարվածով՝ խփելով իր 7-րդ գոլը Ռուսաստանում տուգանային հարվածներից: Նույնքան գոլ են խփել նաև բրազիլացի Հալկը և ուկրաինացի Ալիևը: Սա ՌՊԼ-ի լավագույն ցուցանիշն է Opta Sports-ի կողմից վիճակագրության հավաքագրումը սկսելուց ի վեր (2009 թվական):
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը ՌՊԼ-ում անցկացրել է 5 հանդիպում՝ խփելով 3 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում:




























































