Իտալական «Միլանի» մամուլի ծառայությունը հայտնել է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականի պաշտպան Զաքարի Ատեկամեի տեղափոխության մասին: Ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Յանգ Բոյս» ակումբում:
Պաշտպանի և «Միլանի» միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2030 թվականի հունիսի վերջ: Իտալական ակումբում շվեյցարացին հանդես կգա 24 համարի մարզաշապիկով:
Ատեկամեն 20 տարեկան է: Անցած մրցաշրջանում նա «Յանգ Բոյսի» կազմում մասնակցել է 43 հանդիպման բոլոր մրցաշարերում և խփել մեկ գոլ: Զաքարին Շվեյցարիայի երիտասարդական հավաքականում անցկացրել է 10 խաղ:
Հիշեցնենք, որ «Միլանն» անցած մրցաշրջանում Իտալիայի Սերիա A-ում զբաղեցրել է ութերորդ տեղը և չի մասնակցել եվրագավաթներին: Նոր մրցաշրջանում «ռոսոներիները» մեկնարկելու են «Կրեմոնեզեի» դեմ խաղով:



























































